211652_close_icon
views-count1234 դիտում article-date 17:46 05-05-2015

Հալեպում «տակառային» ռումբն ընկել է մանկապարտեզի վրա. կան զոհեր

Սիրիայի կառավարական զորքերը Հալեպում հերթական տակառային ռումբն են կիրառել: Դա պայթուցիկով լցված տակառ է, որը հաճախ օգտագործվում է ապստամբների հսկողության տակ գտնվող շրջանները գրոհելիս: Այդպիսի ռումբերից մեկը երեկ ընկել է Հալեպի մանկապարտեզներից մեկի վրա: Սիրիացի լրագրող Զայնա Էրհայմը BBC-ին պատմել է, որ լսել է երեխաների ճիչերը, ապա տեսել, թե ինչպես են փլատակների տակից հանել մահացած եւ վիրավոր երեխաների: Պաշտոնական Դամասկոսը մի անգամ չէ, որ հերքել է «տակառային» ռումբերի կիրառությունը, սակայն մարտական գործողությունների ընթացքն այլ բան է ասում:

Նմանատիպ նյութեր