Հալեպում հրետակոծության հետեւանքով զոհեր կան
Հալեպն արդեն 3 օր է՝ հրետակոծվում է ականանետներից: Շաբաթ օրը քաղաքի կենտրոնական շրջանում տեղի ունեցած հրետակոծության հետեւանքով մահացել է 15 եւ վիրավորվել 50 մարդ: Այսօր էլ հրետակոծվում է Աշրաֆիա շրջանը:
Ուրբաթ էլ Հալեպի կենտրոնում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով 10 մարդ էր զոհվել: Հայտնի է, որ էքստրեմիստները երկու ական էին նետել բնակելի տների վրա: