211652_close_icon

Թմրամիջոց՝ պայուսակից

views-count868 դիտում article-date 16:42 04-05-2015
Մայիսի 3-ին, ժամը 16.25-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Գարեգին Նժդեհի և Մանթաշյան փողոցների խաչմերուկից, ապօրինի թմրամիջոց պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Վահե Ա.-ին: Խուզարկությամբ նրա պայուսակից հայտնաբերվել է 0.5 լ տարողությամբ պլաստմասսե 2 տարա, որոնցից մեկը լցված էր 250 գ, իսկ մյուսը` 450 գ դեղին գույնի հեղուկով, 5 մլ ներարկիչ` անգույն հեղուկով, չօգտագործված 5 մլ ներարկիչ և մեկ ապակյա տարա: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր