1552 դիտում
18:41 25-03-2014
48-ամյա կինը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հավատացյալներից մեկի պայուսակից խոշոր չափի գումար և ոսկի է գողացել
48-ամյա Սվետլանա Սարդարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նստարանի վրա դրված Նատալիա Խանամիրյանի պայուսակից գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող 100.000 ՀՀ դրամին համարժեք 400 ԱՄՆ դոլար և 777.400 ՀՀ դրամի տարբեր ոսկյա զարդեր` պատճառելով ընդհանուր՝ խոշոր չափի` 950.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում գործը վարույթ է ընդունվել մարտի 24-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
52551 դիտում
22:25 05-01-2018
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ պատարագ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
670 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին