Արցախի նախագահն ընդունել է Աբխազիայից եւ Մերձդնեստրից ժամանած դիտորդներին
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 4-ին ընդունել է 2015թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Աբխազիայից եւ Մերձդնեստրից մեր երկիր ժամանած դիտորդներին:
Նախագահ Սահակյանն իր խոսքում նշել է, որ Արցախում հատուկ տեղ են հատկացնում Աբխազիայի եւ Մերձդնեստրի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու խորացմանը` այն կարեւորելով պատմական, քաղաքական եւ բարոյական տեսանկյուններից:
[img]/ups/images/0951771001430729948821370.jpg[/img]