Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից
Մայիսի 3-ին, ժամը 20.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 106 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Է. Ս.-ին վերելակից դուրս են բերել: