Փրկարարները բացել են փակ դուռը
Մայիսի 3-ին, ժամը 12.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 30 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: