Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան վերսկսել է ռմբակոծությունները. 20 զոհ
Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան վերսկսել է ռմբակոծությունները շիա հուսի ապստամբների դիրքերին: Օդային հարվածների հետևանքով բնակելի Սավան շրջանում զոհվել է առնվազն 20 խաղաղ բնակիչ, կա ավելի քան 50 վիրավոր:
Ի դեպ, Եմենում հազարավոր մարդիկ մասնակցել են երկրի ներքին գործերին օտարերկրյա միջամտության դեմ ցույցերին: Ամենազանգվածային ցույցը, որը գլխավորել է հուսիների առաջնորդ Հալեդ ալ-Մադանին, անցկացվել է Սանայում: