211652_close_icon
views-count858 դիտում article-date 16:41 02-05-2015

Հրացան, նռնակ և 157 փամփուշտ՝ եկեղեցու հարևանությամբ

Մայիսի 1-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Սուրբ Սարգիս եկեղեցու աստիճանների վրա զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը եկեղեցու դիմաց, գետնանցում տանող աստիճանների ձախ հատվածում, հայտնաբերել է պարկի, որի մեջ՝ կարճեցված փողով ողորկափող հրացան, «ՌԳԴ-5» տիպի նռնակ և տարբեր տ/չ 157 փամփուշտ: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր