211652_close_icon
views-count700 դիտում article-date 12:52 18-03-2015

Ինքնաշեն հրացան, նռնակ և 93 փամփուշտ՝ «Շախմատի» տան մոտ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ «Շախմատի» տան մոտ` պատի տակ, զենք-զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պարկ, որի մեջ եղել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն հրացան, 1 նռնակ և 5.45 մմ տրամաչափի 93 փամփուշտ: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր