892 դիտում
21:45 02-05-2015
Ուկրաինական կողմը պետք է ավել շատ բարեփոխումներ իրականացնի և դա անհրաժեշտ է անել հնարավորինս արագ. ՆԱՏՕ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը հայտարարել է, որ դաշինքում գտնում են, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունն ու բանակը բավարար չափով չեն տրամադրված բարեփոխումներ իրականացնելուն:
Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, դաշինքի ներկայացուցիչը մասնավորապես հայտարարել է, որ ուկրաինական կողմը պետք է ավել շատ բարեփոխումներ իրականացնի և դա անհրաժեշտ է անել որքան հնարավոր է արագ:
«Այն խորհուրդներն ու աջակցությունը, որ տրամադրում ենք մենք, շատ ավելի արդյունավետ կլինեին, եթե պաշտպանության նախարարությունն ու բանակը ավելի շատ տրամադրված լինեին բարեփոխումների: Այդ տրամադրվածության բավարար չափ մենք չենք նկատում: Ուկրաինայում օպերատիվ կերպով անհրաժեշտ բարեփոխումների անցկացմանը խանգարում է համակարգը: Ես չէի ասի, թե չկա բարեփոխումների ցանկություն, սակայն դրանք շատ դանդաղ են», - նշել է Ապաթուրայը:
Նմանատիպ նյութեր
1657 դիտում
12:27 27-11-2021
ՀՀ նախագահ. «Հայաստան» հիմնադրամը պետք է վերականգնի վստահությունը եւ բարեփոխումներ իրականացնի
Այս բաժնից
706 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ
817 դիտում
16:52 01-02-2025
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել տարվա 2-րդ կեսին. Stratfor
646 դիտում
16:23 01-02-2025
Իսրայելը մեծ սխալ կգործի, եթե հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին. Արաղչի