211652_close_icon
views-count798 դիտում article-date 19:13 02-05-2015

Օդեսայում հայտարարվել է զանգվածային անկարգությունների հետևանքով զոհված 48 անձանց հիշատակի օր

Օդեսայում այսօր հայտարարվել է 2014-ի մայիսի մայիսի 2-ին քաղաքում զանգվածային անկարգությունների հետևանքով զոհված 48 մարդկանց հիշատակի օր: Հիշեցնենք, որ այդ օրը ֆուտբոլային երկրպագուների անվան տակ Օդեսա ժամանած «եվրամայդանի» ակտիվիստների և ուկրաինայի նոր իշխանությունների տեղի հակառակորդների միջև քաղաքի կենտրոնում բախումներ սկսվեցին: Այնուհետև իրադարձություններին միջամտեցին Կիևից ուղարկած «Պրավի սեկտորի» ծայրահեղականները: Ինչպես հիշեցնում է ТАСС-ը, գործողությունների կիզակետը եղել է արհմիությունների տունը, որտեղ ծայրահեղականներն ու այսպես կոչված ֆուտբոլային մոլեռանդները փակել են իրենց հակառակորդներին, ինչից հետո շենքը հրդեհել: Արդյունքում` հրդեհից զոհվել է 42 մարդ, ևս վեցը գնդակահարվել են՝ հերդեհից փրկվելու փորձ անելիս: Ավելի քան 200 մարդ վնասվածքներ է ստացել:

Նմանատիպ նյութեր