Վաշինգտոնը մտադիր չէ ճանաչել ԼՂՀ-ում անցկացվելիք ընտրությունների արդյունքները
ԱՄՆ-ի իշխանությունները չեն պատրաստվում ճանաչել ԼՂՀ-ում մայիսի 3-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունները: Այդ մասին հայտնել է պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեֆֆ Ռաթքեն:
«ԱՄՆ-ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ, ինքնիշխան պետություն: Դրա հետ կապված՝ մենք մայիսի 3-ի ընտրությունների արդյունքները չենք ընդունելու»,-ասել է նա:
Միևնույն ժամանակ Պետդեպի ներկայացուցիչն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները չի շտապում հապշտապ դատողություններ անել ընտրությունների վերաբերյալ, քանի դեռ չեն ավարտվել միջազգային մակարդակով բանակցությունները: