ԱՄՆ-ն Ղրիմում անցկացվելիք ՌԴ Պետդումայի ընտրությունների արդյունքները չի ճանաչի
Ղրիմի տարածքում ՌԴ Պետդումայի ընտրությունների անցկացումն անօրինական է համարվելու, և Միացյալ Նահանգները չի ճանաչի դրանց արդյունքները, նման հայտարարություն է տարածել ԱՄՆ Պետդեպը, հաղորդում է rosbalt.ru-ն։
«Մեր դիրքորոշումը Ղրիմի հարցում հստակ է. թերակղզին մնում է Ուկրաինայի չտարանջատված մասը։ Հակառուսական պատժամիջոցները, որոնք առնչվում են Ղրիմին, չեն հանվի, մինչև Ռուսաստանը չվերադարձնի վերահսկողությունը Ուկրաինային»,-ասված է Պետդեպի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ուկրաինաի նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ է արել G7-ի և Եվրամիության պետություններին չճանաչել այդ ընտրությունները, որոնք կայանալու են սեպտեմբերի 18-ին։