Միլանում մեկնարկեց EXPO-2015 համաշխարհային ունիվերսալ ցուցահանդեսը
Միլանում այսօր պաշտոնապես մեկնարկեց Միլանի EXPO-2015 համաշխարհային ունիվերսալ ցուցահանդեսը: Այս խոշորագույն միջազգային ցուցադրությանը կմասնակցի 144 երկիր, տասնյակ միջազգային և ոչ կառավարական կազմակերպություններ, ինչպես նաև հարյուրավոր ընկերություններ: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, EXPO-2015-ը կանցնի «Կերակրել մոլորակին: Կյանքի ներուժը» խորագրով: Այն նվիրված կլինի պարենային, անվտանգության, գյուղատնտեսական տեխնոլոգիաների զարգացման, շրջակա միջավայրի պաշտպանության և բնական պաշարների տնտեսման հարցերին, ինչպես նաև աշխարհի ամենատարբեր տարածաշրջանների խոհարարական և գաստրոնոմիական ավանդույթներին: