1402 դիտում
19:26 29-10-2021
Երևանում բացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2021» 19-րդ միջազգային ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու LOGOS EXPO Center ընկերության նախաձեռնությամբ հոկտեմբերի 29-ին Yerevan EXPO ցուցասրահում բացվեց «Առողջապահություն և դեղագործություն EXPO 2021» 19-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը։
Բժշկության ոլորտի աշխատողներին, գիտաշխատողներին, գործարարներին և ներդրողներին իրենց արտադրանքն ու ծառայություններն են ներկայացրել վեց երկրի՝ Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի վեց տասնյակից ավելի ընկերություններ։
«Նման միջոցառումները լավ հնարավորություն են ծանոթանալու տարբեր երկրների համապատասխան ոլորտներում առկա ձեռքբերումներին, առաջատար տեխնոլոգիաներին, գիտական նվաճումներին և նորարարություններին»,-բացելով ցուցահանդեսը`նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը։
Նրա խոսքով՝ համագործակցությունն ու ջանքերի համատեղումն առավել արդիական են դառնում մեր օրերում, երբ միջազգային հանրությունը միահամուռ ուժերով պայքարում է կորոնավիրուսի համավարակի հաղթահարման համար։ ՀԱԳՄ փոխնախագահն անդրադարձավ նաև Հայաստանում դեղագործության և առողջապահական ծառայությունների առկա ներուժին`գնահատելով դրանք որակյալ և մատչելի։
Իրենց երկրներում տարվող հակահամավարակային միջոցառումների մասին խոսեցին ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևն ու Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։ Կարևորելով նման ցուցահանդեսների կազմակերպումը` նրանք ներկայացրին նաև ոլորտի զարգացման համար իրենց մոտ որդեգրված քաղաքականությունն ու տարվող աշխատանքները։
Ընդծվեց համագործակցության ինչես երկկողմ, այնպես էլ բազմակողm ձևաչափերի խորացման անհրաժեշտությունը, ինչին հենց միտված է երևանյան ցուցահանդեսը։
«Առողջապահություն և դեղագործություն EXPO 2021»-ի շրջանակներում կանցկացվեն նաև սեմինարներ, կլոր սեղաններ, շնորհանդեսներ։
Ցուցահանդեսն աշխատանքը կշարունակի մինչև հոկտեմբերի 31-ը։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
1087 դիտում
18:42 26-03-2015
Կկայանա «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2015» ցուցահանդեսը
4212 դիտում
22:13 24-03-2022
Երևանում բացվեց «Կովկաս․ շինարություն և վերանորոգում EXPO 2022» միջազգային ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1389 դիտում
20:25 28-04-2021
Մեկնարկել է «Կրթություն և կարիերա EXPO 2021» եռօրյա ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
721 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
604 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
409 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը