211652_close_icon
views-count873 դիտում article-date 11:12 01-05-2015

Ատոմակայանի շահագործման ժամկետը կերկարաձգվի 10 տարով՝ մինչև 2026թ. ՀԱ

«Այս օրերին Ազգային ժողովում քննարկվում էր 2014թ. դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագիրը,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Ըստ այդ համաձայնագրի՝ նախատեսվում է Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգել 10 տարով՝ մինչև 2026թ.: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ ԱՐԵԳ ԳԱԼՍՏՅԱՆԻ տեղեկացմամբ՝ կառավարությունը ստիպված է դիմել ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու քայլին, քանի որ գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը լրանում է 2016թ. վերջին, իսկ նոր էներգաբլոկի կառուցման ծրագիրը դեռևս սկսված չէ, այն հնարավոր չեղավ իրականացնել նախանշված ժամկետում» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր