Ում եւ ինչի համար խելագարի հետ համեմատական անցկացրեց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը
Եթե մեկ տոկոսով բարձրացնում եք էլեկտրաէներգիայի սակագինը, ապա մեկ տոկոսով նվազում է նաեւ օգտագործումը: Այսինքն՝ սյստեղ տուժում են նաեւ ՀԷՑ-երը , ինչի արդյունքում 250 մլն ԱՄՆ դոլարի պարտքեր ունեն: Այս մասին այսօր ԱԺ-ում ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման մասին համաձայնագրի քննարկմանը ասաց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ու ավելացրեց, որ միայն խելագարը էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրացնի:
Մտավախություն կա նաեւ, որ ամռանը էլեկտրաէներգիան մինչեւ 7 դրամով կթանկանա: Ի դեպ, Հրանտ Բագրատյանը նաեւ ընդգծեց, որ սույն տարվա առաջին տվյալներով ունենք ՀՆԱ-ի աճ՝ 2,5% եւ էլեկտրաէներգիայի սպառման իջեցում` 12,5%: