211652_close_icon

Կեղծ թղթադրամներ իրացնողները հայտնաբերվեցին. ֆոտոռեպորտաժ

views-count2488 դիտում article-date 13:34 30-04-2015
Ապրիլի 29-ին բանկերից մեկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահից ոստիկանության Արարատի մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել, որ մարտի 25-ից 30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը փոխանակել է 9.000 եվրո գումար՝ 18 հատ 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Արարատի մարզային քննչական վարչության և Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ ապրիլի 29-ին նշված կեղծ թղթադրամները ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով Արարատի բաժին բերման են ենթարկվել Արարատ քաղաքի բնակիչներ՝ 1989 թ. ծնված Գոռ Խ.-ն և 1987 թ. ծնված Հակոբ Մ.-ն: Նրանք խոստովանել են, որ 2015 թ. մարտին ձեռք են բերել 10.000 եվրո գումար՝ 20 հատ 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։ Պարզվել է, նաև, որ Հակոբ Մ.-ն 2014 թ. հոկտեմբերին ձեռք է բերել և Գոռ Խ.-ի միջոցով իրացրել 7.500 եվրո գումար՝ 15 հատ 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։ Փաստի առթիվ ՀՀ քր. օր.-ի 202 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Գոռ Խ.-ն և Հակոբ Մ.-ն ձերբակալվել են։ Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր