211652_close_icon
views-count494 դիտում article-date 14:13 30-04-2015

Գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել

Ապրիլի 29-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Երևան քաղաքի վետերանների խորհրդի ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ Արշակունյաց պողոտայի 34/3 հասցեում գտնվող առևտրի կենտրոնից գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Էդմոն Պ.-ն: Նա խոստովանել է, որ առևտրի կենտրոնում գործող հագուստի խանութից ժամը 12.30-ին գողացել է տղամարդու վերնազգեստ: Գողոնն առգրավված է: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր