Սաակաշվիլին պատմել է, թե ինչու է հրաժարվել Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնից
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխեիլ Սաակաշվիլին ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում պարզաբանել է, թե ինչու չի ընդունել Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը:
Նրա խոսքով՝ ինքը մտադիր է վերադառնալ Վրաստան, քանի որ իր ապագան հայրենիքում է տեսնում:
«Ես անպայման վերադառնալու եմ Վրաստան, որպեսզի օգնեմ իմ ժողովրդին: Իմ կարիերան պատկանում է իմ ժողովրդին»,-ասել է նա:
Նա հրաժարվել է մեկնաբանել իրեն ձերբակալելու և արտահանձնելու մասին Ադրբեջանին ուղղված Վրաստանի իշխանությունների կոչը, սակայն պաշտոնական Բաքուն չէր արձագանքել այդ կոչին: