Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում շնորհակալություն է հայտնել ուկրաինական իշխանություններին Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնն առաջարկելու համար և նշել, որ չի կարող ընդունել այդ առաջարկը, հաղորդում է Georgia Online-ը:
Նա պարզաբանել է, որ Ուկրաինայում կառավարական բարձր պաշտոն ստանալու համար նախ անհրաժեշտ է քաղաքացիություն ստանալ, ինչը նշանակում ՝ կորցնել Վրաստանի քաղաքացիությունը, իսկ նա հանուն պաշտոնի չի հրաժարվի Վրաստանի քաղաքացիությունից:
Հիշեցնենք, որ ուկրաինական ԶԼՄճները տեղեկություն տարածեցին այն մասին, որ Սաակաշվիլիին առաջարկվել է զբաղեցնել Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնը: