211652_close_icon
views-count66270 դիտում article-date 22:52 28-04-2015

Արարատի մարզում 08-ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 երիտասարդ աղջիկների. մեկը մահացել է տեղում, մյուսը՝ հիվանդանոցի ճանապարհին. վարորդը դիմել է փախուստի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Դեղձուտ - Կանաչուտ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ГАЗ 2108 մակնիշի 87 MM 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակչուհի, 30-ամյա Հրանուշ Աբրահամյանը տեղում մահացել է, իսկ մյուս հետիոտնը, 31-ամյա Մարինե Աբրահամյանը մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտկի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել են մեծ թվով քննիչներ՝ վարչության պետի տեղակալ Արտակ Ստեփանյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապաարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ), և 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը) հատկանիշներով: Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները ճանապարհի տարբեր հատվածում հայտնաբերել են կոշիկներ, պայուսակ, բջջային հեռախոս և այլ իրեր, որոնք քննիչների կարծիքով հնարավոր է պատկանեն մահածներին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը, ով Արարատի մարզի Գետազատ գյուղի բնակիչ, 25-ամյա Նորայր Գասպարյանն է՝ մեղայականով ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր