«Իսլամական պետություն»-ը 6 լիբիացի լրագրողների է գլխատել
ԻՊ ահաբեկիչները Լիբիայի արևելքում գլխատել են լիբիացի 6 լրագրողների, հաղորդել է Reuters գործակալությունը:
Լրագրողներն առևանգվել էին անցյալ տարի, ամռանը:
Միևնույն ժամանակ Լիբիայի Նայնավա նահանգում ավիահարվածների արդյունքում սպանվել է «Իսլամական պետության», այսպես կոչված, պաշտպանության նախարար Շիիթ Ալ-Սամարրաիին: Բացի նրանից, սպանվել են խմբավորման ևս 8 առաջնորդներ: