Տվե՛ք մեզ զենք պետության պաշտպանության համար. Յացենյուկը դիմել է արևմտյան երկրներին
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը արևմտյան երկրներին կոչ է արել պաշտպանական զենք տրամադրել Ուկրաինային:
Ինչպես տեղեկացնում է «ukrinform.ua»-ն` Յացենյուկը մասնավորապես նշել է. «Տվե՛ք մեզ զենք պետության պաշտպանության համար, քանի որ մենք պաշտպանում ենք մեր սահմանները: Մենք այսօր պահպանում ենք աշխարհի և Եվրոպական միության խաղաղությունը: Սա միակ ճիշտ ելքն այն է, երբ բոլորը միասնական են աշխարհը պաշտպանելու հարցում»,- ասել է նա: