7366 դիտում
09:48 15-04-2017
«Թույլ տվե՛ք Ձեզ սպարապետ կոչել». Արտակ Դավթյանը կնշանակվի պաշտպանության նախարարի տեղակալ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներից Արտակ Դավթյանն առաջիկայում կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ:
Հատկանշական է, որ նախորդ տարվա մայիսի 4-ին ԱԺ-ում փակ նիստի ժամանակ, երբ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պատգամավորների հետ հանդիպում էր ունեցել՝ ապրիլյան քառօրյա պատերազմի թեմայով տեղեկություններ ներկայացնելու համար, Արտակ Դավթյանը նրան ասել էր. «Թույլ տվե՛ք Ձեզ սպարապետ կոչել, քանի որ պատերազմող նախարարին այդպես են դիմում»:
«Ժողովուրդ»-ը Դավթյանից փորձեց պարզել՝ արդյո՞ք շարունակում է մնալ նույն տեսակետին և Օհանյանին համարում է սպարապետ: «Մեր բոլոր պաշտպանության նախարարներին, բոլորին անխտիր ես համարում եմ սպարապետներ: Իսկ ի՞նչ է, կարծում եմ՝ փոփոխական մարդու տպավորություն չեմ թողել»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։:[/b]
Նմանատիպ նյութեր
599 դիտում
18:24 27-04-2015
Տվե՛ք մեզ զենք պետության պաշտպանության համար. Յացենյուկը դիմել է արևմտյան երկրներին
8937 դիտում
22:01 12-04-2017
Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը կարող են նշանակվել ՊՆախարարի տեղակալներ. Շարմազանով
Այս բաժնից
4849 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են