211652_close_icon
views-count19179 դիտում article-date 15:44 27-04-2015

Երևանի ճանապարհային ոստիկանները հայտնաբերեցին երիտասարդ դռռիկասիրահարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 27-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները օպերատիվ տվյալներ իրացնելով ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել BMW մակնիշի 91 RN 999 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վարորդը ավտոմեքենայի վրա անօրինական տեղադրել է գերհզոր ձայնային (դռռիկներ) ազդանշան: Նշված արարքի համար օրինախախտման հեղինակները ենթարկվում են վարչական պատասխանատվության՝ տուգանվելով 100 000-ից 200 000 դրամի չափով: Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին չտարվել դռռիկամանիայով և իրենց մեքենաների վրա չտեղադրեն գերհզոր ձայնային ազդանշան: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր