Թայլանդում մեծ քանակության փղոսկր է առգրավվել
Թայլանդի իշխանությունները հայտարարել են, որ մեծ քանակության փղոսկր է առգրավվել: Խոսքը երեք տոննայի մասին է: Նման ծավալի փղոսկրի առգրավում Թայլանդի պատմության մեջ մի քանի անգամ է եղել:
Հանցագործները փղոսկրը թաքցրել էին թեյի համար նախատեսված պարկերում: Ապօրինի բեռը Թայլանդ է հասել Քենիայից եւ պետք է ուղարկվեր Լաոս: Բեռի ընդհանուր արժեքը 6 միլիոն դոլար է:
Թայլանդը համարվում է փղոսկրի առուվաճառքի կոնտրոններից մեկը, եւ իշխանությունները հնարավորինս պայքարում են դրա դեմ: Նախորդ շաբաթ էլ եւս մի քանի տոննա փղոսկր էր առգրավվել: