Նյու Յորքում ոչնչացվել է 1 տոննա փղոսկր
Նյու Յորքի կենտրոնում սիմվոլիկ արարողության ժամանակ ոչնչացվել է 1 տոննա առգրավված փղոսկր: ԱՄՆ կոնգրեսի անդամ Գրեյս Մենգը հայտարարել է՝ ԱՄՆ-ն չի պատրաստվում անուշադրության մատնել Աֆրիկայում փղերի սպանության խնդիրը:
Սա առաջին դեպքը չէ, երբ Նյու Յորքում հրապարակավ ոչնչացվում է ոստիկանության առգրավված փղոսկրը: