211652_close_icon

Նազարբաևը՝ Ղազախստանի նախագահական արտահերթ ընտրությունների հաղթող

views-count1398 դիտում article-date 09:26 27-04-2015
Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է Նուրսուլթան Նազարբաևին երկրում անցկացված արտահերթ նախագահական ընտրությունների հաղթող, հաղորդում է Rueters-ը: ԿԸՀ-ի տվյալներով՝ նրա օգտին քվեարկել է ընտրողների 97,7%-ը: Պաշտոնական տվյալները կհրապարակվեն մայիսի 3-ին: Մյուս թեկնածուների՝ կոմունիստական կուսակցությունից Թուրգուն Սիզդիկովի և ինքնաառաջադրված Աբելգազի Կուսաինովի օգտին քվեարկել են ընտրողների՝ համապատասխանաբար 1,6% և 0,7%-ը:

Նմանատիպ նյութեր