Նազարբաևը կրկին կառաջադրվի արտահերթ նախագահական ընտրություններում
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը համաձայնվել է կրկին առաջադրել իր թեկնածությունը երկրի արտահերթ նախագահական ընտրություններում, հաղորդում է Tass-ը:
Իր ղեկավարած կուսակցության 16-րդ համագումարում նա ասել է. «Մեր հաջողությունների հիման վրա մենք պարտավոր ենք առաջ շարժվել, որպեսզի էլ ավելի ամրապնդենք մեր պետականությունը: Այդ իսկ պատճառով ես այստեղ եմ և, ելույթ ունենալով ձեր առաջ, ասում եմ՝ ես համաձայն եմ իմ թեկնածությունն առաջադրել ընտրություններում»,-ասել է Ղազախստանի նախագահը: