918 դիտում
18:48 26-04-2015
Կաթողիկոսն ընդունել է Հունաստանի խորհրդարանի նախագահին
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանդոպուլուին։
«Ողջունելով տիկին Զոի Կոնստանդոպուլուին` Նորին Սրբությունն ասաց, որ Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի ոգեկոչման օրերին հաճելի է տեսնել Հունաստանի հոգևոր ու պետական ներկայացուցիչների կարևորագույն մասնակցությունը, որը վկայությունն է այն բարեկամական ջերմ հարաբերությունների, որոնք մշտապես ուղեկից են եղել բարեկամ երկու ժողովուրդներին»,- փոխանցում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում անդրադարձել է նաև Հայ և Հույն Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա միջեկեղեցական սերտ գործակցությանը, ինչպես նաև գոհունակությամբ փաստեց այն դրական հոգատար վերաբերմունքը, որ Հունաստանի իշխանությունները մշտապես դրսևորել են հայկական համայնքի նկատմամբ:
Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոի Կոնստանդոպուլուն էլ նշել է, որ մշտապես ջանքեր է գործադրելու Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման համար:
Նմանատիպ նյութեր
885 դիտում
18:18 27-08-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի նախագահին
1568 դիտում
22:09 24-02-2020
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մոլդովայի Խորհրդարանի նախագահին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1252 դիտում
22:42 23-04-2021
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
805 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել