211652_close_icon
views-count11481 դիտում article-date 18:19 25-04-2015

Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ 2 խաչքար օծվեց. ֆոտոշարք

2014 թվականի մայիսի 10-ին Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում բարերար, գործարար Արթուր Կարապետյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Սբ. Կարապետ եկեղեցու օծման և բացման հանդիսավոր արարողությունը, տրվեց նաև առաջին սուրբ պատարագը: Ջանֆիդա համայնքի Սուրբ Կարապետ եկեղեցին առաջին ու միակ աղոթատեղին է, որը թույլ է տալիս արմավիրցիներին մոտ լինել սեփական հավատքին: Իսկ ապրիլի 18-ին ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ եկեղեցու հարակից տարածքում տեղադրված 9 խաչքարերից Հայ առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ օծվեցին 2-ը: Եկեղեցու բակում տեղադրված յուրաքանչյուր խաչքար իր խորհուրդն ունի: Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարը նվիրաբերել էին Ջանֆիդայի սուրբ Կարապետ եկեղեցու կառուցման բարերար Արթուր Կարապետյանի համշենահայ ընկերները՝ Արթուր Բույուկլյանը, Մանուել Էքսուզեանը և Քրիստիա Դերացույանը: Մյուս խաչքարը տեղադրվել է բարերար Սլավա Ավանեսյանի միջոցներով և նվիրվում է մայիսյան հաղթանակներին: Խաչքարը խորհրդանշում է խաչի պաշտամունքը, նաև շիրմաքար է նրանց համար, ովքեր Դեր Զորի ճանապարհին կոտորվեցին և չունեցան գերեզման: Միջոցառմանը ներկա էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն ու բազմաթիվ պաշտոնյաներ ՌԴ-ից, ովքեր մասնակցելու են նաեւ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով տեղի ունենալիք մի շարք այլ միջոցառումներին: Բարերարները գյուղի ավագանու որոշմամբ ստացան «Համայնքի պատվավոր քաղաքացի» կոչումը: Օծումից հետո կատարվել է մատաղի արարողություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+

Նմանատիպ նյութեր