211652_close_icon

Մարկ Մորտեի «Արարատի զավակները» գիրքը կթարգմանվի հայերեն

views-count1592 դիտում article-date 17:28 25-04-2015
Այսօր «Լոֆթ» կենտրոնում տեղի կունենա իսպանացի գրող Մարկ Մորտեի «Արարատի զավակները» գրքի շնորհանդեսը։ Վեպն այս տարվա աշնանը կթարգմանվի և կհարատարակվի հայերեն։ Մարկ Մորտեն նաև լուսանկարիչ և լրագրող է։ Գրել է Միջին Արևելքի, Կովկասի, Կենտրոնական Ասիայի մասին ճանապարհորդական և քաղաքական հոդվածներ։ Մարկը երկար տարիներ ապրել է Ստամբուլում, տարածաշրջանն ավելի լավ ճանաչելու համար ճանապարհորդել է Թուրքիայում և հարևան երկրներում։

Նմանատիպ նյութեր