211652_close_icon
views-count1003 դիտում article-date 18:42 25-04-2015

Միգրանտներին աջակցելու համար ծաղիկներով և պաստառներով Լոնդոնի փողոցներ են դուրս եկել հարյուրավոր քաղաքացիներ

Հյուսիսային Աֆրիկայից փախստականների նկատմամբ ԵՄ-ն վարած քաղաքականության դեմ բողոքի ակցիաներ են սկսվել Լոնդոնում: Ինչպես տեղեկացնում է «ria.ua»-ն, բողոքարարները փակել են Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնի երթևեկությունը և ակցիա են իրականացրել երկրի խորհրդարանի շենքի մոտ: Միգրանտներին աջակցող դեղին ծաղիկներով և պաստառներով ակցիայի հարյուրավոր մասնակիցներ խնդրում են նկատի առնել մարդասիրական կազմակերպությունների տվյալները, համաձայն որոնց` 2000 թվականից ի վեր Միջերկրական ծովն անցնելիս 22 հազար մարդ է խեղդվել, որոնցից միայն 1600-ն այս տարի:

Նմանատիպ նյութեր