993 դիտում
11:20 25-04-2015
Եվրոպայի հայերն այսօր Բեռլինում ոգեկոչելու են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը
Գերմանիայի, Նիդեռլանդների, Ավստրիայի, Շվեդիայի հայերը ապրիլի 25-ին Բեռլինում բողոքի ակցիա կանցկացնեն՝ ի նշան Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման:
Ակցիան կազմակերպվել է Գերմանահայոց Կենտրոնական կոմիտեի և Առաջնորդարանի աջակցությամբ:
Ներկա կլինեն նաև Դերսիմի հայերը: Ասորիները, եզդիները, հույները ևս կմասնակցեն բողոքի ակցիային՝ ի նշան ցեղասպանությունների կանխարգելման:
Կարգախոսը՝ «Միացի՛ր, հիշի՛ր և պահանջի՛ր»:
Նշենք, որ նույն օրը թուրքական ազգայնամոլական կազմակերպությունները նույնպես պլանավորել են հակահայ բողոքի ակցիա անցկացնել ՝ փորձելով ժխտել Հայոց ցեղասպանությունը: Լուրեր են շրջանառվում, որ Հայոց ցեղասպանությունը ժխտող ակցիային կմասնակցեն 10.000 թուրքեր: Թալեաթի, Աթաթուրքի անուններ կրող կազմակերպությունները, ովքեր Գորշ Գայլերի անդամ են հանդիսանում, ֆինանսավորվում են նույն Գերմանայի կողմից և իրենց հակահայ ակցիաներն իրականացնում են Գերմանիայի պետական փողերով (DITIB կազմակերպությունը վառ օրինակ), այսինքն՝ Գերմանիան, ներկայանալով որպես դեմոկրատական երկիր, շարունակում է աջակցել ցեղասպանողներին և ցեղասպանությունը ժխտողներին: Եվ զարմանալի չէ, քանզի Օսմանյան կայսրության ամենամտերիմ բարեկամն ու դաշնակիցը հենց նույն Կայսերական Գերմանիան էր:
Չնայած որ Գերմանիայի նախագահը հնչեցրեց «ցեղասպանություն» բառը, իսկ Բունդեսթագը բանաձև մշակեց, որում 1915թ-ի եղեռնագործությունների մասին խոսելիս դեմ չէր «ցեղասպանություն» տերմինը կիրառելուն և որի քվեարկությունը հետաձգվեց մինչև ապրիլի 30-ը, այնուամենայնիվ, Գերմանիան մինչ օրս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Կոչ է արվում, որպեսզի Եվրոպայի բոլոր այն հայերը, ովքեր ի վիճակի կլինեն մասնակցել բողոքի ակցիային, անպայման միանան՝ պահանջելու ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը:
Նմանատիպ նյութեր
1313 դիտում
19:00 16-04-2015
Դասախոսություն «Հայ-թուրքական հարաբերությունները և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը» թեմայով
1234 դիտում
13:00 24-04-2015
Փարիզում թուրքական կազմակերպությունները կոգեկոչեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը
Այս բաժնից
907 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
517 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ