Ուկրաինայի Գայսին քաղաքում բացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պաստառ. լուսանկարներ
Այսօր` ապրիլի 24-ին, Ուկրաինայի Վիննիցա մարզի Գայսին քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված պաստառի բացում:
Պաստառը տեղադրվել է քաղաքի մուտքին` M 12 միջազգային մայրուղու վրա և կպահպանվի շուրջ 1 տարի: Այն տեղադրվել է Ուկրաինայում հայտնի հայ երիտասարդ գործարար Վաղարշ Ալթունյանի կողմից, ով այսօր կազմակերպել է միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին։
Հանրահավաքի ավարտին անցկացվեց հիշատակի երեկո: