Իրանի հետ լավ գործարքի համար ժամանակ է պետք. Պենտագոնի ղեկավար
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը Ստենֆորդի համալսարանում իր ելույթի ժամանակ անդրդարաձել է Իրանի միջուկային ծրագրին:
Վերջինս նշել է, որ Թեհրանի հետ միջուկային շրագրի կարգավորման վերաբերյալ համաձայնագիր կնքելու համար որոշակի ժամանակ է հարկավոր, իսկ դրա համար շտապել պետք չէ:
«Ցանկանում եմ կիրառել մի տերմին, որը նախագահ Բարաք Օբաման է օգտագործվում Թեհրանի հետ բանակցային գործընթացում՝ «լավ համաձայնագիր»: Եվս մի քանի ամիս կպահանջվի, որպեսզի որոշվի, թե կարելի՞ է արդյոք համաձայնագրի հասնելու համար չեղյալ հայտարարել պատժամիջոցները»,-մեջբերում է Tass գործակալությունը նրա խոսքը: