5961 դիտում
12:57 23-07-2017
Ասադի ամուսնությունը Ռուսաստանի և Իրանի հետ երկար չի տևի. մեկնումեկը չի դիմանա. Պենտագոնի ներկայացուցիչ
Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի շահերը բավական շուտ կբաժանվեն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը՝ Քոլորադո նահանգի Ասպեն քաղաքում անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ, հաղորդում է [url=https://www.rferl.org/a/dunford-russia-iran-iraq-north-korea-china-terrorism-extremism-security/28633027.html]«Ազատություն»[/url] ռադիոկայանը։
«Կարելի է ասել, որ Ռուսաստանն ու Իրանը մրցակցում են Սիրիայում ազդեցության համար», - ասել է նա` վկայակոչելով նրանց հետ հարաբերությունները Բաշար Ասադի կառավարության հետ:
«Սիրիայի ռեժիմի ամուսնությունը Ռուսաստանի դաշնության և Իրանի հետ չի ձգվի: Նրանցից մեկը չի հանդուրժի, որովհետև Իրանը տարածաշրջանում մի բան է ուզում, Ռուսաստանը՝ այլ բան։ Այդ տարաձայնությունները հաղթահարելը դժվար է»,- հայտարարել է Դանֆորդը։
Նա չի համաձայնել տեսակետին, թե Իրանն ազդում է Իրաքի քաղաքականության վրա. «Մեր աջակցությունը Բաղդադին թույլ է տալիս նրան ունենալ անվտանգության սեփական աղբյուրները և լինել անկախ»,- հավելել է Դանֆորդը։
Նմանատիպ նյութեր
1348 դիտում
20:37 11-01-2025
Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին․ Ասադի նախկին խոսնակը բացառիկ մանրամասներ է հայտնել
10589 դիտում
12:08 09-01-2021
«Ա՛յ Ռ.Ռ., քեզ մեկնումեկը Շուշի հանձնելու մանդատ տվե՞լ էր, որ հանձնեցիք»․ Ռուբեն Մելիքյանը՝ Ռուբեն Ռուբինյանին
Այս բաժնից
1084 դիտում
20:15 01-02-2025
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
1024 դիտում
19:02 01-02-2025
ԱՄՆ-ն բարձրացնում է մաքսատուրքերը Մեքսիկայի, Կանադայի և Չինաստանի համար. Սպիտակ տուն
1084 դիտում
18:15 01-02-2025
Լիբանանում հայ հոգևորական է զոհվել