Պուտինին Դոնբասն է պետք. Պենտագոնի նախկին ղեկավար
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական ուժով զավթեց Ղրիմը և այժմ ձգտում է Ուկրաինայի արևելքում կրկնեկլ նույն սցենարը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարար և ԿՀՎ-ի նախկին ղեկավար Լեոն Պանետտան:
Վերջինիս խոսքով՝ Ուկրաինային և ոչ միայն նրան Պուտինի կողմից ուղարկվող սպառնալիքներին պետք է արագորեն արձագանքել և գործել այնպես, որպեսզի հնարավոր լինի կասեցնել նմանատիպ ագրեսիան: Երկրորդ կարևորագույն քայլը Պանետտան համարել է Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը՝ թեկուզ և երկարաժամկետ: