1096 դիտում
14:23 24-04-2015
Գերմանիայի Բունդեսթագի 101-րդ նիստը սկսվել է հայերի ցեղասպանության ճանաչման մասին որոշման քննարկմամբ
Գերմանիայի Բունդեսթագի 101-րդ նիստը սկսվել է հայերի ցեղասպանության ճանաչման մասին որոշման քննարկմամբ, որը օրակարգ է մտցվել “1915-1916թթ-ին հայերի զանգվածային սպանություն և արտաքսում” անվանմամբ: Բացման խոսքով հանդես է եկել Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերտը, որը նկարագրելով տեղի ունեցածը օգտագործել է “ցեղասպանություն” եզրը:
"Ցեղասպանությունը արժանի է ամենադաժան պատժի: Այն բնութագրվում է ազգային, էթնիկ, ռասսայական կամ կրոնական խմբերի ոչնչացմամբ: Դա այն է, ինչը տեղի է ունեցել աշխարհի աչքի առջև: Դա ցեղասպանություն է: Սակայն 20-րդ դարի վերջին ցեղասպանությունը չէ: Մենք պետք է պատասխանատվություն կրենք: Հիմնվելով իրենց փորձի վրա` գերմանացիները բոլորին կոչ են անում առերեսվել սեփական պատմության հետ, եթե այն նույնիսկ դառն է: Սա է հայ և թուրք ժողովուրդների հաշտության պայմանը: Գերմանիան մեղքի իր բաժինն ունի. Օսմանյան կայսրության հետ մեր միությունը մարդկային կյանքերից կարևոր էր: Պատմությունը պարտադրում է հիշել փաստերը: Ժամանակակից Թուրքիան կատարվածի պատասխանատվությունը չի կրում, սակայն պատասխանատու է հետևանքների համար: Այն ժամանակ եղել են համարձակ քրդեր և թուրքեր, որոնք կանգնել են հայերի կողքին պատմության այդ էջը փակելու համար: Նրանց թվում են գրողներ, լրագրողներ, քաղաքագետներ, կրոնական գործիչներ: Հարկ է առանձնացնել նոբելյան մրցանակակիր Օրհամ Փամուկին և Հրանտ Դինքին, որը կյանքով հատուցեց", - հայտարարել է Նորբերթ Լամերտը:
Նմանատիպ նյութեր
2895 դիտում
15:33 02-06-2016
Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ
Այս բաժնից
535 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
568 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1177 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN