211652_close_icon

Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները

views-count2687 դիտում article-date 21:38 23-04-2015
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Սպիտակի ոլորանները: Սիսիան-Գորիս ավտոճանապարհին առկա է մառախուղ: Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագած գյուղում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, ավտոճանապարհին տեղում է թույլ ձյուն:

Նմանատիպ նյութեր