Վարդենյաց լեռնանցքը և Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:
Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը և Սպիտակի ոլորանները:
Փակ է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը:
Թալին-Մարալիկ և Գեղարոտ-Ծիլքար (Երևան-Վանաձոր) ճանապարհահատվածներին առկա է բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն:
Վարորդներին խորհուրդ է տրվում չերթևեկել վերը նշված ավտոճանապարհներով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: