Մեծ Եղեռնի 100-ամյակի խորհուրդը կրող դրոշը Փանիկում. ֆոտոշարք
Այսօր` ապրիլի 23-ին «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի պատրաստած, Մեծ Եղեռնի 100-ամյակի խորհուրդը կրող 100 մետրանոց Հայոց Եռագույնը ծածանվեց Շիրակի մարզի Փանիկ համայնքում:
Ապրիլի 23-ի կեսօրին Փանիկցի երիտասարդները գյուղի կենտրոնում դիմավորեցին «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախագահ, Արցախյան Ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող Սրապիոն Գևորգյանին և նրա հետ միասին պարզեցին 100 մետր երկայնքով դրոշը: Մեծ Եղեռնին նվիրված հերթաական ֆլեշմոբ-ակցիան մեկնարկեց երթով:
Երթն առաջանորդվեց դեպի Փանիկի Սուրբ Տիրամայր եկեղեցու բակ, որտեղ` ակցիայի մասնակիցները երեղեցու շուրջ շրջան կազմելով, 100 վայրկյան լռությամբ հարգեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը:
«Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամ