4512 դիտում
11:24 23-04-2015
Օբաման հայտարարություն կանի ապրիլի 24-ին. Սպիտակ Տուն
Նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ հանդես կգա: Այս մասին հայտնել է ԱՄՆ Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Շուլցը, փոխանցում է Ria Novosti-ն:
Վերջինս նույնպես խուսափել է 1915 թվականի հայերի զանգվածային կոտորածն անվանել ցեղասպանություն: Հարցին, թե Օբաման հայերի ջարդերը ցեղասպանություն համարո՞ւմ է, թե՞ ոչ, Շուլցը պատասխանել է. «Կարծում եմ, որ կարող ենք սպասել պատմական նշանակության այդ տարելիցի մասին նախագահի հայտարարությանը»:
Լրագրողները Շուլցին հիշեցրել են 2008 թվականին Օբամայի նախընտրական քարոզարշավում տված խոստումը, որով նա նախագահ ընտրվելու դեպքում պետք է ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, ինչին նա պատասխանել է, որ Օբաման և վարչակազմի անդամները բազմաթիվ անգամներ են ընդունել Օսմանյան կայսրությունում իրականացված 1,5 միլիոն հայերի կոտորածի փաստը, իսկ ԱՄՆ-ն Թուրքիային Հայաստանի հետ կառուցողական հարաբերությունների կոչ է անելու:
Նմանատիպ նյութեր
971 դիտում
13:00 29-08-2014
Օբաման Պորոշենկոյին սեպտեմբերին հրավիրել է Սպիտակ տուն
1122 դիտում
16:41 01-07-2015
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նամակ չի հղել Իրանի ղեկավարությանը. Սպիտակ տուն
3429 դիտում
10:25 17-09-2015
Օբաման Սպիտակ Տուն է հրավիրել ինքնաշեն ժամացույցի պատճառով ոստիկանությունում հայտնված 14-ամյա տղային
Այս բաժնից
868 դիտում
20:45 30-01-2025
Քննարկում՝ Հայաստանում նոր արդյունաբերական ձեռնարկություն հիմնելու շուրջ
631 դիտում
20:33 30-01-2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը