People ամերիկյան պարբերականն ամեն տարի հրապարակում է աշխարհի ամենագեղեցիկ կանանց ցուցակը: Այս տարի այն գլխավորել է աշխարհահռչակ դերասանուհի Սանդրա Բալոքը:
Նա 50 տարեկան է, բայց շարունակում է մնալ Հոլիվուդի ամենապահանջված եւ սիրված դերասանուհիներից: Բացի այդ, դերասանուհին տարեցտարի չի կորցնում իր գեղեցկությունն ու հմայքը:
Լսելով պարբերականի գնահատականի մասին՝ Սանդրան զարմացել է եւ ասել. «Դա պարզապես ծիծաղելի է: Երբեք չեմ էլ մտածել, որ նման կոչման կարժանանամ»: People-ի հետ զրույցում դերասանուհին ասել է, որ իր որդու շնորհիվ իրեն մշտապես երջանիկ է զգում: