Ըստ People ամսագիրի 2014թ. ամենասեքսուալ մարզիկների վարկանիշային ցուցակի՝ «Տարվա ամենասեքսուալ մարզիկ» է ճանաչվել Մադրիդի «Ռեալ» ակումբի և Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսը:
23-ամյա ֆուտբոլիստի լուսանկարը հայտնվել է ամսագրի նոր համարի շապիկին:
Հիշեցնենք, որ կոլւոմբիացի խաղացողը իրեն հիանալի դրսևորեց 2014 թվականի աշխարհի առաջնության ժամանակ և 6 գոլով ճանաչվեց մրցաշարի լավագույն ռմբարկուն, իսկ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում 88 մլն եվրոյի դիմաց «Մոնակո»-ից տեղափոխվեց «Ռեալ»: