slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Գալուստ Սահակյանն ընդունել է Սիրիայի խորհրդարանական պատվիրակությանը
211652_close_icon

Գալուստ Սահակյանն ընդունել է Սիրիայի խորհրդարանական պատվիրակությանը

views-count886 դիտում article-date 19:25 22-04-2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 22-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ Ալ-Լահամի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, իր երախտագիտությունն է հայտնել Սիրիայի Ժողովրդական ժողովին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքների համար: Նա անդրադարձել է հատկապես սիրիական խորհրդարանի՝ Ցեղասպանության դատապարտման քննարկումներին նվիրված նիստին եւ բարձր գնահատել Մուհամմադ Ջիհադ Ալ-Լահամի ազդեցիկ ելույթը: ԱԺ նախագահի խոսքով՝ Սիրիան մեր պատմության մեջ ունեցել է ճակատագրական նշանակություն. 20-րդ դարի սկզբում նա ապաստան է տվել հազարավոր հայ գաղթականների: Խոսելով Սիրիայում ընթացող պատերազմի մասին՝ Գալուստ Սահակյանն անդրադարձել է նաեւ Սրբոց նահատակաց եկեղեցու ոչնչացմանը եւ իր մտահոգությունը հայտնել սիրիացի ժողովրդին բաժին հասած արհավիրքների համար: Ազգային ժողովի նախագահն իր բարեմաղթանքներն է հղել Սիրիայի եղբայրական ժողովրդին՝ մաղթելով խաղաղություն, ներքաղաքական կայունություն: Մուհամմադ Ջիհադ Ալ-Լահամը նշել է, որ իր համար պատիվ է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելը: Նա փաստել է, որ չնայած Սիրիայում տիրող իրավիճակին՝ իրենք նախընտրել են այս օրերին լինել եղբայրական հայ ժողովրդի կողքին, կիսել նրա վիշտը: Անդրադառնալով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտմանը՝ նա նշել է, որ այդ երկիրը ծայրահեղական իսլամիստական գաղափարախոսության կրողն է: Մուհամմադ Ջիհադ Ալ-Լահամը, կարեւորելով Ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումները, նշել է, որ պետք է պայքարել ցեղասպանությունների, պատերազմների եւ բնաջնջումների դեմ՝ աշխարհի ուշադրությունը հրավիրելով ծայրահեղականության եւ ժխտողականության բոլոր դրսեւորումների վրա:

Նմանատիպ նյութեր