2345 դիտում
15:17 11-08-2019
Բախումներ՝ Երուսաղեմում հրեաների ու մուսուլմանների միջև, ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել
Երուսաղեմում զանգվածային բախումներ են տեղի ունեցել «Իդ ալ-ադհա» տոնին առիթով աղոթելու հավաքված մուսուլման հավատացյալների և հրեաների միջև, այդ մասին հայտնում է Jerusalem Post թերթը։
Նշվում է, որ իրավապահ ուժերը ստիպված են եղել միջամտել դեպքին այն բանից հետո, երբ սրբավայր մտնելու համար կոնֆլիկտ է առաջացել հրաների կողմերի միջև։ Ոստիկանությունը մարդկանց ցրելու համար ստիպված է եղել կիրառել լուսաձայնային նռնակներ։
Կան տուժածներ և մուսուլմաններից, և հրեաներից։
Թերթը պարզաբանում է, որ Սուրբ լեռը իսլամական տոներին սովորաբար փակ է լինում այցելուների համար, բայց ոչ ուխտավորների։ Սակայն այս տարի «Իդ ալ-ադհա» տոնը համընկել է հրեա ժողովրդի Սգի օրվա հետ (այդ օրը ավերվել են Առաջին և Երկրորդ Երուսաղեմյան տաճարները), ինչի պատճառով էլ մի քանի հրեական կազմակերպություններ դիմել են իշխանություններին՝ խնդրանքով, որպեսզի թույլ տան իրենց մուտք գործել սրբավայր, սակայն ոստիկանությունը անվտանգության նկատառումներից ելնելով՝ արգելել է հրեաների մուտքը սրբավայր, որտեղ այդ ժամանակ հավաքված է եղել մոտ 50 հազար մուսուլման և արդյունքում սկսվել են բախումներ։
Նմանատիպ նյութեր
1186 դիտում
20:27 12-06-2024
Ոստիկանությունն արդարացիորեն է կիրառել լուսաձայնային նռնակներ․ ԱԺ նախագահ
3605 դիտում
22:20 03-06-2022
Ինչպես է ոստիկանությունը կիրառում լուսաձայնային նռնակներ ընդդիմության ցույցի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
871 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4327 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1276 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար