Ավստրիան ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը
Ավստրիայի խորհրդարանը այսօր՝ ապրիլի 21-ի առավոտյան, ընդունել է հայտարարություն, որը դատապարտում է Հայոց Ցեղասպանությունը, հայտնում է [url=http://derstandard.at/2000014585075/Parlamentsklubs-verurteilen-Voelkermord-an-Armeniern?hc_location=ufi]Der Standard[/url] լրատվամիջոցը:
Հայտարարության տակ ստորագրել են ավստրիական խորհրդարանի բոլոր վեց քաղաքական խմբակցությունները:
Փաստաթղթում նշվում է, որ Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ կատարվածը Ցեղասպանություն էր և ընդգծվում հայերի ցեղասպանության հարցում Ավստրո-Հունգարիայի պատասխանատվությունը, որը, ինչպես հայտնի է, Գերմանիայի և Օսմանյան կայսրության դաշնակիցն էր:
Նշենք, որ Երևանում ապրիլի 24-ին կայանալիք միջոցառումներին Ավստրիան կներկայացնի Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպանը: